Կանադայում Արմենակ Քեշիշյանի հաճախորդներից մեկը շահել Է ազգային վիճակախաղի 40 մլն դոլարի ջեքփոթը
Կանադայի Օնտարիոյի նահանգում վաճառվել է վիճակախաղի տոմս, որը շահել է 50 միլիոն կանադական դոլարի (40 միլիոն ամերիկյան դոլարի) ջեքփոթը:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել են Կանադայում առավել մեծ ժողովրդականություն վայելող վիճակախաղի՝ Lotto Max-ի ներկայացուցիչները:
Այս պահին հայտնի է, որ շահած տոմսը վաճառվել է Վասագա Բիչ քաղաքի ոչ մեծ մասնավոր մթերային խանութներից մեկում: Ինչպես հավաստիացնում է փոքրիկ խանութի սեփականատեր Արմենակ Քեշիշյանը, երջանիկ տոմսը գնել է հաստատության մշտական հաճախորդներից մեկը:
«Դա իրոք նա Է, խաղարկությունից հետո նա եկավ մեզ մոտ և ստուգեց շահած համարները: Մեր հաջախորդն անհավատալիորեն հուզված էր, ինչը նախկինում նրա մոտ չենք նկատել»,- ասել Է վաճառողը:
Առայժմ վիճակախաղի շահած տոմսի տերը չի դիմել խաղարկության ներկայացուցիչներին:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Loto Max-ում հաղթելու հավանականությունը մեկը 28 000 000-ի հարաբերությամբ է:
Այն Կանադայում սկսել է գործել 2009 թվականին, և այդ ժամանակվանից ի վեր դարձել է տեղի առավել մեծ ժողովրդականություն վայելող վիճակախաղերից մեկը՝ խոշորագույն ջեքփոթերով, որոնք կարող են հասնել 50 միլիոն դոլարի:
Գլխավոր մրցանակը շահելու համար անհրաժեշտ է գուշակել 1-ից մինչև 49 հիմնական համարներից յոթը:










