ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Մարսելում կրակոցների մանրամասները
Le Figaro պարբերականը հրապարակել է Մարսելում տեղի ունեցած փոխհրաձգության մասին մանրամասները, որի ընթացքում կրակի տակ է հայտնվել քաղաքի ոստիկանապետ Պիեր-Մարի Բուրնիկելը:
Իմանալով քաղաքի հյուսիսում տեղի ունեցած փոխհրաձգության մասին՝ նա մոտեցել է դեպքի վայրին և միացրել է մեքենայի ազդանշանը՝ հույս ունենալով այդկերպ դադարեցնել կրակոցները: Դրա փոխարեն սկսել են կրակել իր վրա: Բուրնիկելը չի տուժել:
Դեպքի վայր է ուղարկվել մեկ ուղղաթիռ և Ֆրանսիայի ազգային ոստիկանության աշխատակիցներ:
Ենթադրվում է, որ տեղի ունեցածի պատճառը Կաստելանի թաղամասում 5-10 մարդուց բաղկացած երկու խմբավորումների միջև թմրանյութերի առևտրով զբաղվելու իրավունքի համար վիճաբանությունն է եղել:
Տեղական ոստիկանության տվյալներով՝ կոկաինի և կանեփի վաճառքից ամսական եկամուտը գերազանցում է 100.000 եվրոն:










