Մերկելը մեկնում է ԱՄՆ՝ Օբամայի հետ Ուկրաինայի հարցը քննարկելու

10:58 • 09.02.15

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Վաշինգտոնում բանակցություններ կվարեն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ, գրում է Обозреватель-ը։

 

Սպասվում է, որ Մերկելն Օբամայի հետ բանակցությունների ընթացքում կրկին կարտահայտի Գերմանիայի անհամաձայնությունն ուկրաինացի զինվորականներին զինելու կոչերի առնչությամբ, որոնք հնչում են ԱՄՆ-ում։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը եղել են Կիևում և Մոսկվայում, որտեղ ուկրաինական հարցի շուրջ քննարկումներ են ունեցել։