Միջադեպը պետք է քաղաքական դաշտ բերել. Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ անդամի նկատմամբ բռնության մասին
Կառավարության շենքի առաջ շարունակվում է «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» անունը կրող բողոքի ակցիան. մասնակիցներն իշխանությունից պահանջում են բացահայտել «Կասեցում» շարժման անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ իրականացված բռնությունը։
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե միջադեպը հերթական «բեսպրեդելն է», պետք է կոշտ հակահարված տալ և այն պետք է քաղաքական դաշտ բերել։
«Սա չպետք է կուլ տալ, մենք միավորված պետք է ճիշտ ծրագրային ճանապարհով գնանք։ Չի նշանակում, որ պետք է օրենքից շեղվենք։ Հասարակական, քաղաքական համախմբումն արդեն իրականություն է»,-ասաց նա։










