Յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշի Ուկրաինային զենք տրամադրելու հարցը. ՆԱՏՕ

10:27 • 09.02.15

ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշի՝ Ուկրաինային զենք տրամադրի, թե ոչ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, գրում է «Взгляд»-ը:

 

«Դաշինքի յուրաքանչյուր անդամ պետք է ինքնուրույն որոշի»,- ասել է նա իշխող կոալիցիայի մեջ գտնվող Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև աջակցություն է հայտնել խաղաղ կարգավորմանն ուղղված «նորմանդական» քառյակի ջանքերին:

 

«Ես 100 տոկոսով աջակցում եմ հրադադար հաստատելու ուղղությամբ տարվող ջանքերին»,- ասել է Սթոլթենբերգը և հավելել, որ խոսքը պետք է լինի ոչ միայն թղթով հրադադարի մասին: Նա հայտարարել է, որ հրադադարի մասին արդեն մեկ համաձայնություն՝ Մինսկի համաձայնությունը հնարավոր չի եղել իրականացնել: