Գերմանիան հրաժարվել է փոխհատուցում վճարել Հունաստանին՝ նացիստների վնասների դիմաց

23:45 • 09.02.15

Գերմանիան հրաժարվել է փոխհատուցում վճարել Հունաստանին՝ նացիստների հանցագործությունների համար, ինչպես երեկ պահանջել էին Հունաստանի նոր իշխանությունները:

 

«Լենտա»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և էներգետիկայի նախախարար Զիգմար Գաբրիելը հակադարձել է Երկրորդ համաշխարհայինի տարիներին Հունաստանին հասցված վնասի փոխհատուցման պահանջները:

 

Գերմանացի պաշտոնյան ասել է, որ Հունաստանին փոխհատուցում վճարելու հնարավորությունը հավասար է զրոյի, քանի որ 1990-ին Գերմանիայի երկու հանրապետությունների, ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանայի կողմից ստորագրվել է համապատասխան պայմանագիր, որով բացառվում է հետագա պահանջատիրությունը Գերմանիայից: Ժամանակին այդ փաստաթուղթը ճանաչել է նաև Հունաստանը:

 

Վկայակոչելով խնդրի բարոյական կողմը՝ Հունաստանի նոր վարչապետը 162 մլրդ եվրո էր պահանջել Գերմանիայից, ինչը Հունաստանի պետական պարտքի՝   315 մլրդ եվրոյի գրեթե կեսն է կազմում: