Նռնակից տուժած երեխայի ոտքն անդամահատել են (թարմացված)
11.32
Երեխայի ոտքը, ցավոք, հնարավոր չէր պահպանել.Արտավազդ Սահակյան
Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում պայթեցված նռնակից վնասվածքներ ստացած 4 -ամյա Ելենա Դալլաքյանի սրունքի զարկերակային անոթները վտանգավոր կերպով վնասված էին, կային բազմաթիվ բեկորային վնասվածքներ, որոնք ուղղակի քրքրել էին երեխայի ոտքը, նրա կրունկը թռցված էր և միակ ելքը անդամահատում էր: Tert.am–ին ասաց հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ով վիրահատությանը մասնակցած բժիշկների հեռախոսով խորհուրդներ էր տվել:
Շաբաթ երեկոյան անդամահատվել է նռնակից վնասվածքներ ստացած 4-ամյա երեխայի ոտքը, որի պահպանման համար բժիշկները պայքարում էին:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին երեխայի հարազատները՝ ավելացնելով, որ բժիշկները խոստացել են օգնել պրոթեզավորման, դրանց ձեռք բերման հարցում:
Հիշեցնենք, Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում պայթեցված նռնակից վնասվածքներ ստացած 4 -ամյա Ելենա Դալլաքյանը երեկ զարկերակային անոթների 8 ժամանոց վիրահատության է ենթարկվել՝ բժիշկ Արտավազդ Սահակյանի ղեկավարությամբ։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը հայտնել էր, որ երեխայի ծայրանդամներին, ինչպես նաև կյանքին լրջագույն վտանգ է սպառնում:










