Օբաման և Մերկելը ուժի մեջ կթողնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. առաջնորդները հայտարարություններ են անում բանակցություններից հետո
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան Օվալաձև սրահում իրենց բանակցություններից հետո հանդես են գալիս հայտարարություններով:
Առաջնորդները, մասնավորապես, հայտնել են, որ պայմանավորվել են ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Russia Today-ի փոխանցմամբ՝ Օբաման իր հերթին ասել է, թե հետամուտ չէ նրան, ով Ռուսաստանը «սահմանափակվի» կամ «թուլացվի»: Նա նշել է, որ ԱՄՆ-ի նպատակը Ուկրաինայի պաշտպանությունն է: Սակայն նա միևնույն ժամանակ նկատել է, որ «եթե դիվանագիտությունը հաջողություն չգրանցի Ուկրաինայում, ապա գոյություն ունեն նաև այլ միջոցներ, այդ թվում՝ օրինական զենքերը»: Սակայն նա ընդգծել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու մասին որոշում դեռ կայացված չէ:
Խոսելով Գերմանիա - ԱՄՆ դաշնակցության մասին՝ Օբաման ասել է, որ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի հանդեպ միայն ամրապնդել է դաշինքը:
Խոսելով Իրանի մասին՝ Օբաման ասել է, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները երկարաձգելու անհրաժեշտություն չի տեսնում, այժմ Իրանը պետք է որոշի:










