Էստոնիայի նախագահն ուղիղ եթերի ժամանակ վիրավորվել է հաղորդավարից (տեսանյութ)
Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն ընդհատել է բրիտանական Sky News հեռուստաալիքի ուղիղ եթերով ընթացող հարցազրույցը` հաղորդավարի թույլ տված սխալի պատճառով:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, նախագահն անչափ վիրավորվել է, մի կողմ է գցել բարձրախոսն ու ընդհատել հարցազրույցը, երբ հաղորդավարը չի հայտնել նրա ազգանունը:
Sky News-ի հաղորդավար Դերմոտ Մյորնագանը 2 անգամ շփոթել է էստոնացի ղեկավարի անունը` սկզբում նրան ներկայացնելով որպես Թոոմաս Հենդրիկ, այնուհետև ողջունել նրան` ասելով. «Բարի լույս, նախագա'հ Հենդրիկ»:
Այս նախադասությունից հետո Իլվեսը թեթև ժպտացել է, պոկել ականջի հետևում ամրացված բարձրախոսն ու բողոքել հեռուստաալիքի աշխատակիցներին, որ իրեն սխալ են ներկայացրել:
Աղբյուրը հավելում է, որ Էստոնիայի նախագահն առաջին անգամը չէ, որ բախվում է նման դեպքի: Մի անգամ ամերիկյան CNN հեռուստաալիքը հարցազրույց է վերցրել նրանից, ու էկրանի վրա ընդամենը գրված է եղել. «Թոոմաս Հենդրիկ, Էստոնիայի նախագահ»:










