Պուտինն առաջարկել է Սոչիում կառուցված հսկայական հյուրանոցը վերցնել օլիգարխից և հանձնել երեխաներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Սոչիում կառուցված հսկայական հյուրանոցը վերցնել օլիգարխից և նրան փոխհատուցել շինարարական ծախսերի համար, հաղորդում է Associated Press-ը:
Associated Press գործակալությունը պարզել է, որ Սոչիում առնվազն երկու խոշոր ներդրողներ, որոնցից մեկը մագնատ Վիկտոր Վեքսելբերգն է, զգալիորեն արժեզրկված ֆինանսական ակտիվները հանձնում են պետությանը՝ ստիպելով հարկատուներին փակել հաշիվները: Օլիգարխների համար դա միլիարդավոր դոլարները փոխատուցելու միջոց է՝ նավթի գների անկումից և արևմտյան պատժամիջոցներից տուժած տնտեսությունում գոյատևելու համար:
Վեքսելբերգը կես միլիարդ դոլարի ներդրում է արել Օլիմպիական պուրակի հարևանությամբ երկու հյուրանոց կառուցելու համար: Նրա ընկերությունը որոշել է իր մի հյուրանոցը հանձնել պետությանը, ինչը նշանակում է ազատվել նաև պետական բանկից վերցրած 450 միլիոն դոլարի փոխառությունից:
Գործարքի մասին պաշտոնապես չի հայտարարվել մինչև 2014 թվականի Օլիմպիական խաղերի տարեդարձը նշելու առիթով Պուտինի Սոչի կատարած այցը: Պուտինն առաջարկել է հյուրանոցը հանձնել երեխաներին՝ փոխհատուցելով սեփականատիրոջը շինարարության համար կատարած ծախսերը:
Շենքը կվերածվի երեխաների համար կենտրոնի։










