ՀՀԿ-ն այսօր ԳՄ նիստ կանցկացնի

17:19 • 09.02.15

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը փետրվարի 9-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել:


Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:


«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր գործադիր մարմնի նիստ կանցկացնի»,- ասել է Թադևոսյանը:


ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա ժամը 20:30-ին: