Խաղաղ օվկիանոսի թագուհի. Մեքսիկայում ազատ են արձակել հանրահայտ նարկոբարոնուհուն (լուսանկարներ)

09:45 • 09.02.15

Նարկոբարոնուհի Սանդրա Ավիլա Բելտրանը, ով ավելի շատ հայտնի է «Խաղաղ օվկիանոսի թագուհի» մականունով, ազատ է արձակվել մեքսիկական բանտից, որտեղ իր պատիժն էր կրում փողերի լվացման համար:

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, 2007թ. Մեքսիկայում ձերբակալված Բելտրանը համարվում է «Սինաոլա» նարկոկարտելի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև առաջիններից մեկն է կազմակերպել Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափից դեպի Կալիֆոռնիա նահանգ թմրանյութերի ապօրինի տեղափոխումը:

 

Աղբյուրը հավելում է, որ կին հանցագործը նախքան այս դատապարտված է եղել նաև ԱՄՆ-ում` Մայամի քաղաքում: