Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող դեպքերն անպատասխանատու միջամտության հետևանք են. Պուտին
Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող դեպքերը տարածաշրջանի գործերի մեջ կոպիտ և անպատասխանատու միջամտության և երկակի չափանիշների կիրառման հետևանք են, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Взгляд»-ը:
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում, տարածաշրջանի գործերի մեջ կոպիտ և անպատասխանատու արտաքին միջամտության, միակողմանի ուժային գործողությունների և երկակի չափանիշների կիրառման, ահաբեկիչներին «լավերի» և «վատերի» բաժանելու հետևանք է»,- ասել է Պուտինն «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցում:
Կիրակի օրը Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ողջ-ողջ այրել են 16 մարդու:










