Մերձավոր Արևելքում հակամարտություններն ԱՄՆ-ի ռազմավարության մասն են. Սիրիայի ընդդիմություն
Մերձավոր Արևելքում զինված հակամարտություններն ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմավարության մի մասն են՝ ընդդեմ Ռուսաստանի և Չինաստանի, որի նպատակն է ապահովել ամերիկյան տնտեսական գերակայությունն աշխարհում, հայտարարել է սիրիական «Ազգային կամք» կուսակցության քարտուղար, «Հանուն փոփոխությունների և ազատագրման ճակատի» ղեկավարության անդամ Կադրի Ջամիլը, փոխանցում է РИА Новости-ն։
«ԱՄՆ-ի ներկայիս պլանը Մերձավոր Արևելքի հանդեպ կառուցողական քաոսի ստեղծման և միաժամանակ տեղի պատերազմներին և հակամարտություններին աջակցելու մեջ է»,- հայտարարել է Ջամիլը՝ նշելով, որ Վաշինգտոնը ցանկանում է «խոչընդոտներ ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի համար»։
Ընդ որում՝ սիրիացի քաղաքական գործիչը կարծում է, որ «Ռուսաստանը համեղ պատառ է ամերիկացիների համար իր բնական ռեսուրսների պատճառով»։ Ջամիլի խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմավարությունը կարող է կայանալ նրանում, որ «փորձի կործանել ՌԴ-ն»։










