Ժնևում մեկնարկել են ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների շուրջ բանակցությունները (տեսանյութ)
ՄԱԿ-ի անդամ ավելի քան 190 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են շվեյցարական Ժնև քաղաք՝ բանակցելու կլիմայական փոփոխությունների հարցի շուրջ, գրում է euronews.com-ը:
ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության շուրջ բանակցությունների եկած պատվիրակների նպատակն է քննարկման դնել 37 էջանոց ծրագիրը:
Ծրագիրը կազմվել է ջերմոցային աճող արտանետումների նվազեցմանն ուղղված ազգային պլանների հիման վրա:
Նախատեսվում է, որ փաստաթուղթը վերջնական տեսք կունենա Փարիզում այս տարվա դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովին:
«Այս տարի մենք պետք է արդյունավետ աշխատենք՝ փոխզիջման և պատասխանատվության զգացումով»,- ասել է բանակցությունների նախագահ Մանուել Պուլգար-Վիդալը:
2014 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ, որոնք միտում ունեն աճելու այս տարվա ընթացքում:










