Հանրապետությունում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ

13:11 • 09.02.15

Հանրապետության տարածքում փետրվարի 9-13-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ:


Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամին կլինի հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:


Փետրվարի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ին կնվազի 3-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: