Եռյակի առաջնորդներն առաջիկայում կհանդիպեն
14:31 • 09.02.15
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը և «Հայ ազգային կոնգրեսը» պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին երեք ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին՝ Համաժողովրդական շարժման առաջիկա անելիքները քննարկելու և որոշելու նպատակով։
Այս մասին ասվում է 3 կուսակցությունների համատեղ հայտարարությունում։
Placeholder










