Բրիտանիայում ներգաղթյալներին պատվելու և հարգելու քարոզարշավ է սկսվել (լուսանկարներ)

13:28 • 10.02.15

Բրիտանիայում Movement Against Xenophobia այլատյացության դեմ պայքարող կազմակերպությունը դրամահավաքի միջոցով ձեռք բերած 15 000 ֆունտ ստերլինգը ներդրել է «Ես ներգաղթյալ եմ» նոր քարոզարշավը ֆինանսավորելու համար, գրում է Independent-ը:

 

Քարոզարշավի շրջանակներում բրիտանական կազմակերպությունը փորձում է ներկայացնել ներգաղթյալների դրական ազդեցությունը բրիտանական հասարակության և երկրի տարբեր ոլորտների վրա:

 

Քարոզարշավի պաստառների վրա գրված են՝ «Ես ներգաղթյալ եմ: Ես շինարար եմ, և ես կառուցում եմ ձեր տները», «Ես ներգաղթյալ եմ: Ես վիրաբույժ եմ, և ես արդեն փրկել եմ 2.000 կյանք» և այլն: 

 

Այլատյացությունը կարող է հանգեցնել մի շարք ազգային, կրոնական կամ սոցիալական տարբեր ներկայացուցիչների միջև պայքարի: