Լոռիում բնակչուհին պոռնկագրական կեղծ լուսանկարներ է տարածել՝ փորձելով վրեժ լուծել. Pastinfo.am
2013 թվականի նոյեմբերի 10-ին Ստեփանավանի բնակչուհի Մ. Սահակյանը փորձել է ինքնասպանություն գործել` ցած նետվելով իրենց տան պատուհանից: Բարեբախտաբար, եղբայրը ժամանակին օգնության է հասել ու կանխել ողբերգությունը, տեղեկացնում է Pastinfor.am–ը:
Քույրը պատմել է, որ նման քայլի է դիմել, քանի որ ինչ-որ մեկն իր դիմանկարով, մերկ մարմնով անպարկեշտ սեռական բնույթի գործողությունների պատկերներով լուսանկարներ է տարածել համացանցում, մասնավորապես` odnoklassniki.ru կայքում:
Չկարողանալով ինքնուրույն պայքարել այդ նյութերը տարածող անհայտ անձնավորության դեմ, 2014թ-ի դեկտեմբերին Մ.Սահակյանը դիմել է ոստիկանություն:
Ամիսներ անց, 2014 թվականի մայիսի 8-ին Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակչուհի` Ն. Նավասարդյանը ևս դիմել է ոստիկանություն`հայտնելով, որ ինչ-որ մեկը մոնտաժման եղանակով համակցելով իր լուսանկարները պոռնկագրական բնույթի լուսանկարներին, դրանք տեղադրել է odnoklassniki.ru կայքում ստեղծված անձնական էջում ու տարածում այլ օգտատերերի շրջանում:
Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ Ա. Աբրահամյանն էլ իրավապահներին պատմել է, որ ինչ-որ անհայտ օգտատեր odnoklassniki.ru կայքում այցելել է իր անչափահաս որդու անձնական էջը, նրան ընկերանալու հայտ ուղարկել և ներկայացրել Ն.Նավասարդյանի մերկ, անպարկեշտ բնույթի լուսանկարները:
Հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննության ընթացքում պարզվել է, որ երկու կանանց լուսանկարները տեղադրվել են միևնույն բաժանորդի կողմից, այն է` Վանաձորի բնակչուհի Անի Բոշյանի անվամբ գրանցված բաժանորդի կողմից:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










