Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ԱՄՆ-ում՝ օդաչուների խցիկում առաջացած ծխի պատճառով

09:28 • 10.02.15

American Airlines ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքի օդանավակայանում՝ օդաչուների խցիկում առաջացած ծխի պատճառով, գրում է ria.ru-ն:

 

Ինչպես հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Ալեքսիս Հիգինսը, երկուշաբթի օրը 67 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Տեխասից Այովա: Անսարքությունը հայտնաբերելուց հետո օդաչուները որոշել են վայրէջք կատարել:

 

Associated Press գործակալության տվյալներով՝ վայրէջքից հետո օդանավակայանի աշխատակիցներն իրականացրել են ինքնաթիռի ուղևորների տարհանում:

 

Հիգինսի խոսքով՝ միջադեպի հետևանքով ուղևորներից և անձնակազմից ոչ ոք չի տուժել: Այժմ մասնագետները պարզում են ծխի առաջացման պատճառը: