Anonymous-ն «Իսլամական պետության» թվիթերյան էջեր է կոտրել

17:27 • 10.02.15

Anonymous հաքերային խումբը պնդում է, որ կոտրել է Twitter-ի 100 էջ, որոնց միջոցով իրականացվում էր «Իսլամական պետության» գրոհայինների անդամների հավաքագրումը, գրում է gazeta.ru-ն:

 

Anonymous-ը նաև հրապարակել է Facebook-ի 12 օգտատիրոջ URL-հասցեն, որոնք, ինչպես հայտարարում են հաքերները, կապվել են Սիրիայում և Իրաքում գտնվող ահաբեկիչների հետ:

 

«Իսլամական պետությունը վիրուս է, իսկ մենք դեղամիջոց ենք»,- նշված է Anonymous-ի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նաև հաղորդվում է, որ Anonymous-ի մասնակիցների թվում կան տարբեր երկրների և տարբեր կրոնների հետևորդներ:

 

Հաղորդագրությունը տեղադրվել է Pastebin ծառայության օգնությամբ, որն օգտագործվում է Anonymous-ի այլ հաքերների կողմից հրապարակային հաղորդագրությունների համար: