Արարատ գյուղում ջրատարի փոսում հայտնաբերվել է զինամթերք, որը կրակային եղանակով ոչնչացվել է

11:52 • 10.02.15

Փետրվարի 9-ին` ժամը 10:40-ին, ոստիկանության Արարատի բաժնում 1982 թ. ծնված  Առաքել Մ.-ից ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում «Կախանով»  ջրատարը մաքրելու ժամանակ ջրատարի փոսում նկատել է արկեր:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։


Մեկնած  սակրավորական ջոկերի և ոստիկանության   ծառայողների կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված վայրից հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի 1.280  փամփուշտ,  հակատանկային ական,  «Ֆ-1»  տիպի 4 պայթուցիչ,   7.62 մմ տրամաչափի 11 փամփշտակալ,  «ԱԳՍ» տիպի 30 կրակոց, նռնականետի 6  բացվող թևիկ, փամփուշտների ժապավեն, որոնք եղել են կոռոզիայի ենթարկված վիճակում:


Հայտնաբերված զինամթերքի տեղափոխումը դեպքի վայրից ՊՆ համապատասխան մասնագետի  հայտարարության համաձայն` վտանգավոր է եղել, խոնավության, ջերմաստիճանի փոփոխության հետևանքով, որոնք կարող են պայթյուն առաջացնել, ուստի նույն օրը հայտնաբերված զինամթերքը տեղում  կրակային եղանակով ոչնչացվել է:

Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: