Ադրբեջանում Սիրիայի մարտերին մասնակցած քաղաքացի է ձերբակալվել
Ադրբեջանում ձերբակալվել է ևս մի քաղաքացի, որը, ենթադրաբար, մասնակցել է Սիրիայում տեղի ունեցած մարտերին:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների իրականացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 1995 թվականին ծնված Ռովշան Միքայիլովը:
Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 279 հոդվածի հատկանիշներով (զինված խմբավորումների կամ խմբերի ստեղծում)։
Նշենք, որ ավելի վաղ Սիրիայում մարտերի մասնակցելու կասկածանքով 26 մարդ էր ձերբակալվել:










