Երևանի քաղաքապետարանի թեժ գծին ստացվել է 164 զանգ, 136-ին տրվել է լուծում

11:40 • 10.02.15

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 164 հեռախոսազանգ:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 136-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 28 հեռախոսազանգերով  բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:


Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 37 հեռախոսազանգ, որոնցից 32-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: