Թաիլանդում արկածասերները հազիվ են խուսափել օդում ինքնաթիռի հետ բախումից (լուսանկարներ, տեսանյութ)
Ինքնաթիռից պարաշյուտով ցատկելու համար, անշուշտ, մեծ խիզախություն է հարկավոր: Սակայն խիզախությունից զատ հարկավոր է նաև անչափ ուշադիր լինել, որպեսզի տպավորիչ ցատկը չավարտվի ողբերգությամբ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Թաիլանդում 2 արկածասերներ հազիվ են պարաշյուտով թռչելու ժամանակ խուսափել ինքնաթիռի հետ բախումից, ինչը, սակայն, տեղի է ունեցել օդաչուի մեղքով:
Դիտելով ստորև ներկայացված տեսանյութը` կարելի է տեսնել, որ օդում գտնվող տղամարդն ու կինը հազիվ են սկսում վայելել ադրենալինի առաջին չափաբաժինը, երբ տագնապով նկատում են, որ օդանավը շարժվում է դեպի իրենց:
Բարեբախտաբար, այն անցնում է արկածասերների տակով ու չի վնասում նրանց:















