Կահիրեում Պուտինի դիմավորել են Ռուսաստանի հիմնի ֆալշ կատարումով. տեսանյութ
Եգիպտոսի մայրաքաղաքում Ռոսաստանի նախագահի ընդունելության ժամանակ Կահիրեի Օպերայի կողմից Ռուսաստանի հիմնի կատարումը զարմացրել է ունկնդիրներին: «Լենտա»-ի փոխանցմամբ՝ կատարման տեսագրությունում երևում է, որ նվագախումբը սխալ նոտաներ է նվագում, աղավաղում մեղեդին:
Հիմնը կատարվել է փետրվարի 10-ին՝ Կահիրեում նախագահական պալատի մոտ: Ըստ տեսագրության՝ Պուտինը ձևացրել է, թե չի նկատում այդ թերացումը, սակայն ամբողջությամբ իր հույզերը զսպել չի կարողացել:
Նախօրեին Պուտինը ժամանել է Եգիպտոս՝ երկօրյա այցով: Դրան հաջորդել էր նախագահների այցը Մերձավոր Արևելքի առաջատար մշակութային կենտրոններից մեկը՝ Կահիրեի օպերային թատրոն, ապա կայացել էր նվերների փոխանակման արարողություն. Պուտինը Եգիպտոսի նախագահ ալ-Սիսիին Կալաշնիկովի ավտոմատ էր նվիրել:
Պուտինին ճոխ ընդունելություն են ցույց տվել Եգիպտոսում, նա նաև գլխավոր թեման է առաջատար ԶԼՄ-ներում:
2010-ի մայիսին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Մեդվեդևին ընդունելիս սիրիական նվագախումբն էր թերի կատարել Ռուսաստանի հիմնը:










