Բացվել է Պաղեստինի առաջին դեսպանատունը Արևմտյան Եվրոպայում
Շվեդիայում բացվել է Պաղեստինի դեսպանատունը: Russia Today-ի տեղեկություններով՝ սա այդ կիսաճանաչված պետության առաջին դիվանագիտական ներկայացուցչությունն է Արևմտյան Եվրոպայում:
Այս նորությունը հայտնել է Շվեդիայի վարչապետի գրասենյակը: Ընդամենը ժամեր առաջ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը տեսնվել էր Շվեդիայի վարչապետի հետ՝ Ստոկհոլմում: Աբբասի այցը Շվեդիա զայրացրել էր Իսրայելին:
Անցած տարվա հոկտեմբերին Շվեդիան դարձել էր ԵՄ-ի արևմտյան երկրներից առաջինը և աշխարհի 193 երկրից 135-րդը, որ ճանաչել էր Պաղեստինը՝ իբրև պետություն: Դրան հաջորդել էին ճանաչումներ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի կողմից:










