Ֆրանսիայում 2 ընտանիքի փոխհատուցում են վճարել 20 տարի առաջ երեխաներին ծննդատանը շփոթելու համար
Երկու ընտանիք, որոնց երեխաներին 20 տարի առաջ շփոթել են ֆրանսիական ծննդատանը Կաննում, ավելի քան 2 մլն դոլար փոխհատուցում են ստացել:
Ինչպես հաղորդում է BBC-ն` դատարանը որոշում է կայացրել փոխհատուցում վճարել աղջիկների ծնողներին, որոնք այժմ 20 տարեկան են, հենց աղջիկներին, ինչպես նաև իրենց քույրերին ու եղբայրներին:
Որպես փոխհատուցում ընտանիքները մոտ 12 մլն եվրո էին պահանջում:
Աղջիկները ծնվել են 1994-ին, սակայն բժիշկների սխալը բացահայտել հնարավոր է եղել միայն տարիներ անց, երբ ԴՆԹ անալիզներ են արվել:










