Մոսկվայում 24-ամյա աղջիկը մահացել է լոգարանն ընկած սմարթֆոնի պատճառով

14:04 • 10.02.15

Մոսկվայում 24-ամյա Եվգենիա Սվիրիդենկոն մահացել է լոգարանն ընկած iPhone հեռախոսի պատճառով, որը հոսանքին է միացած եղել լիցքավորման լարով, գրում է gazeta.ru-ն:

 

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Մոսկվայի հարավ- արևելյան հատվածում:
Հնարավոր է, որ աղջիկը տարված է եղել սոցիալական ցանցերով և չի բաժանվել հեռախոսից անգամ լոգարանում: 

 

Աղջկա մարմինը հայտնաբերել է նրա ընկերուհին և ահազանգել շտապօգնություն:

 

Եվգենիան Մոսկվա էր եկել Օմսկի շրջանից և բնակարան էր վարձում ընկերուհու հետ: