«Իսլամական պետություն» խմբավորումը փորձում է քիմիական զենք ունենալ
«Իսլամական պետություն» խմբավորումը փորձում է քիմիական զենքին հասանելիություն ստանալ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Քիմիական զենքն արգելող կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյումջուն հաղորդել է, որ կազմակերպությունը նման տվյալներ ունի:
Նա նշել է, թե ստացված տվյալները ստուգված չեն: «Սակայն եթե ԻՊ-ը կարողանա ստեղծել կամ ստանալ քիմիական զենք, ապա դա լուրջ սպառնալիք կլինի»,- ասել է կազմակերպության գլխավոր տնօրենը:
«Շատ կարևոր է ապահովել այն նյութերի չտարածումը, որոնցից հնարավոր է քիմիական զենք ստեղծել»,- ասել է նա:
Պաշտոնյան կողմ է արտահայտվել միջազգային համակարգում վերահսկողության ամրապնդմանը:










