Երևանում փետրվարի 1-8-ը ծնվել է 463 երեխա

15:40 • 10.02.15

Հանրապետության ծննդատներում 2014 թվականին արձանագրվել է 43 340 ծնունդ (22 506-ը` Երևանում), որը 2013թ. ցուցանիշը գերազանցել է 1434 ծնունդով:


«Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մայրաքաղաքում 2015 թվականի փետրվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 463 փոքրիկ: Հունվարի 9-ին Երևանի 12 ծննդատներում ծնվել է 59 երեխա: