Համացանցում հրապարակվել են Մերկելին վարկաբեկող լուսանկարներ

10:42 • 10.02.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հիշեցրել են նեոնացիստների հետ իր նախկին հավաքույթների մասին, գրում է Комсомольская правда-ն։

 

Գերմանիայում անսպասելիորեն հրապարակել են Մերկելին վարկաբեկող լուսանկարներ, որոնցում ներկայիս կանցլերը սափրագլուխների շրջապատում է։ Լուսանկարները համացանցում տեղադրել է Anonymous հաքերային կազմակերպության գերմանական բաժինը։ Լուսանկարներն արվել են 1993-ին։ Գործողության վայրը՝ Elbterrassen երիտասարդական կենտրոն գերմանական Մագդեբուրգ քաղաքում։

 

Լուսանկարներն ուղեկցվում են հետևյալ մեկնաբանությամբ՝ «Նախ FDJ (սոցիալիստ), այնուհետև Արևելյան Բեռլինի լրտես, հետո սքինհեդների հետ, այժմ էլ Գերմանիայի կանցլեր։ Ահա տիկին Մերկելի կարիերան»։

 

FDJ-ն նույն խորհրդային կոմսոմոլն է սոցիալիստական Գերմանիայում՝ Ազատ գերմանացի երիտասարդության միություն։

 

Հրապարակված լուսանկարների վերաբերյալ Գերմանիայի կառավարությունը բացատրություն է տվել՝ նշելով, որ Մերկելն «աշխատել է այդ վայրում, որպեսզի երիտասարդներին հեռու պահի նեոնացիստական գաղափարներից և ներառի ժողովրդավարության ծրագրերում և ֆաշիզմի դեմ պայքարում»։