Շուրջ 500 աշխատակցի հետ պայմանագրերի կնքման գործընթացը սկսվել է. «Նաիրիտ»-ի մամուլի քարտուղար

17:46 • 10.02.15

«Նաիրիտ» գործարանում արդեն սկսվել է աշխատակիցների հետ պայմանագրերի կնքման գործընթացը:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:


Նա նշեց, որ խոսքը գնում է մոտավորապես 500 աշխատակցի մասին:


Անուշ Հարությունյանը նշեց նաև, որ աշխատավարձերի խնդրի հարցով իրենք  նամակով դիմել են կառավարությանը, և ենթադրվում է, որ ամսի 16-ին նամակի պատասխանը կստանան, և ըստ այդմ՝ կորոշվեն անելիքները:


Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանից վերջերս աշխատանքից կրճատվել էր 1700 աշխատակից: