Աբխազիան և Հրվ. Օսիան կօգնեն ինքնահռչակ ԴԺՀ-ին բանկային համակարգ ստեղծել
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը մտադիր է բանկային համակարգ ստեղծել Աբխազիայի և Հարավային Օսիայի օգնությամբ, գրում է Interfax.ru-ն:
«Մոտ ապագայում կորոշվի ռուսական բանկերի հետ աշխատանքի հարցը: Աբխազիան և Հարավային Օսիան պետք է օգնեն մեզ՝ ներկայացնելով, թե ինչպես են գործում իրենց բանկային համակարգերը: Կարծում եմ՝ այդ ամենն արդեն իրականություն կլինի մեկ ամսվա ընթացքում»,- հայտնել է ինքնահռչակ ԴԺՀ-ի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Լեշչենկոն:
Լեշչենկոյի խոսքով՝ ինքնահռչակ հանրապետության ֆինանսների նախարարն արդեն մեկնել է այդ հարցերի շուրջ բանակցություներ վարելու:










