Նախկին պատգամավորի որդին կալանավորվել է, սպանության մոտիվը՝ «խոշոր պարտք»
Երեկ դատարանը բավարարել է Պռոշյան փողոցի գրասենյակներից մեկու սպանության փորձի մեջ կասկածվող Մհեր Պետրոսյանին 2 ամսով կալանավորելու՝ նախաքննությունը վարող քննիչի միջնորդությունը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ Մհեր Պետրոսյանն ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին է:
Tert.am-ի տեղեկություններով՝ սպանության դրդապատճառ կարող է դիտվել Մհեր Պետրոսյանի և տուժողի միջև պարտքուպահանջը, ընդ որում՝ խոսքը խոշոր գումարի մասին է՝ ավելի քան 100 000 ԱՄՆ դոլար։
Թե ով է ում պարտք, առայժմ հստակ չէ, որովհետև Պետրոսյանը պնդում է, որ «քցվածը» ինքն է, մյուս կողմը պնդում է հակառակը։










