Լեհաստանը դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն
Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակն Ուկրաինային զենքի մատակարարումն անվանել է ծայրահեղ միջոց, որից պետք է խուսափել, քանի որ դա կարող է հանգեցնել Դոնբասում հակամարտության հետագա թեժացմանը, գրում է lenta.ru-ն:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Սեմոնյակը նման կարծիք է հայտնել լեհական Jedynka ոադիոկայանի եթերում:
Մինչդեռ, նա ավելի վաղ հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն որոշում կայացնի զենք մատակարարել Ուկրաինային, ապա Լեհաստանը պատրաստ կլինի աջակցել ամերիկացի գործընկերների նման որոշմանը:










