Սիրիայում ԻՊ-ի դիրքերին օդային հարվածների մասին Դամասկոսն իմանում է Իրաքից. Ասադ

12:42 • 10.02.15

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ իր երկրի տարածքում ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի ուժերի կողմից «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ օդային հարվածների մասին Դամասկոսն իմանում է Իրաքից, գրում է gazeta.ru-ն:

 

Ասադի խոսքով՝ ԱՄՆ-ն Սիրիայի իշխանություններին տրամադրում է միայն ընդհանուր տեղեկատվություն:

 

Նախագահն ընդգծել է, որ նա չի պատրաստվում միանալ միջազգային կոալիցիային, քանի որ «Սիրիան չի կարող լինել մի կոալիցիայում երկրների հետ, որոնք աջակցում են ահաբեկչությանը»: Նաև, ինչպես նշել է երկրի ղեկավարը, Սիրիայի համար կարևոր է չլինել խամաճիկ այլ պետության ձեռքում: