Ուկրաինական ԶԼՄ-ները պատմել են Կիևի նկատմամբ ԱՄՀ-ի պահանջների մասին

10:06 • 10.02.15

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երկրի ղեկավար Պյոտր Պորոշենկոյի և Գերագույն ռադայի խմբակցությունների առաջնորդների հետ հանդիպմանը պատմել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքված հուշագրի պայմանների մասին, գրում է «Взгляд»-ը՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին:

 

Հաղորդվում է, որ ներկայացված թվերը գաղտնի են:

 

Այսպես, ԱՄՀ-ի հետ պայմանավորվածության համաձայն՝ Ուկրաինայում անհրաժեշտ է կրճատել հանրային ոլորտի մոտ 230 հազար աշխատակցի, բարձրացնել գազի արժեքը մոտ չորս-վեց անգամ, իսկ կենսաթոշակային տարիքը բարձրացնել մինչև 65-ի:

 

Այդ պայմանները կատարելու դեպքում Ուկրաինան կկարողանա Արժույթի միջազգային հիմնադրամից ֆինանսական օգնության հույս ունենալ, հաղորդում են ԶԼՄ-ները: