Պաղեստինցի քննիչները պնդում են, թե գտել են Արաֆաթին սպանողին. լրատվամիջոցներ
Պաղեստինցի քննիչները կարծում են, թե իրենց հաջողվել է գտնել Յասեր Արաֆաթի թունավորման գործում հիմնական կասկածյալին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` «Մաան» պարբերականի հղումով:
Պաղեստինյան իշխանությունները չեն հաշտվել Արաֆաթի մահվան պատճառների ուսումասիրման գործը փակելու հետ:
Այն չէր փակվել անգամ այն բանից հետո, երբ ռուս և ֆրանսիացի դատական փորձագետներն ուսումնասիրել էին Պաղեստինի ազգային վարչակազմի հիմնադրի ու առաջին ղեկավարի մնացորդները և հայտարարել, որ նրա մահը բնական է եղել:
«Մաան»-ը հրապարակել է հարցազրույց քննչական հանձնաժողովի ղեկավար Թաուֆիք Տիրաուի հետ, որը շարունակում է պնդել, թե Արաֆաթի մահվան մեջ ներքաշված է Իսրայելը, որը, սակայն, կտրականապես հերքում է իրեն ուղղված մեղադրանքները:
«Իսրայելը պատասխանատվություն է կրում, սակայն մենք փնտրում ենք մարդուն, ով ուղղակիորեն կապված է եղել այդ ամենի հետ»,-ասել է գեներալը:
«Հանձնաժողովը պարզել է մարդասպանի ինքնությունը, որը նրան թույն է առաջարկել, սակայն մեզ դեռ ժամանակ է պետք՝ համոզվելու համար մեր հավաքած փաստերի արժանահավատության մեջ»,-ասել է նա:
Արաֆաթը մահացել էր 2004 թվականին՝ Փարիզի հիվանդանոցներից մեկում:










