ԱՄՆ-ի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Ուիթնի Հյուսթոնի դստեր գործով
ԱՄՆ-ի ոստիկանությունը որպես քրեական գործ է հետաքննում հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դսստեր` Բոբի Քրիստինա Բրաունի հետ տեղի ունեցած միջադեպը:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հունվարի 31-ին աղջկան անգիտակից վիճակում հայտնաբերել են սեփական տան լոգարանում:
Իրավապահներն արդեն հարցաքննել են Բրաունի ծանոթներին` նպատակ ունենալով ավելի շատ մանրամասներ իմանալ աղջկան անգիտակից վիճակում հայտնաբերելու մասին: Իրավապահ մարմիններից հաստատել են, որ այս գործը հենց սկզբից էլ հետաքննվել է որպես քրեական:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Բրաունի զուգընկերոջ` Նիք Գորդոնի նկատմամբ, ով հայտնաբերել է աղջկան ու շտապօգնություն կանչել:










