Ուիթնի Հյուսթոնի՝ կոմայի մեջ գտնվող աղջկա վիճակն սկսել է լավանալ

20:50 • 11.02.15

Ամերիկացի բժիշկներն արձանագրել են, որ Ուիթնի Հյուսթոնի՝ կոմայի մեջ գտնվող աղջկա՝ Բոբի Քրիստինա Բրաունի առողջական վիճակը սկսել է բարելավվել: Ըստ այդմ էլ բժիշկները կարծում են, որ նա կարող է ապաքինվել: Այս մասին հայտնում է Entertainment Tonight-ը՝ վկայակոչելով աղջկա հարազատների հայտարարությունը: Նրանք պնդում են, թե Աստված լսել է իրենց աղոթքները:

 

Ըստ Բոբի Քրիստինայի հոր և հորաքրոջ՝ «Քրիսին լավանում է, նրա համար դեռ հույս կա»: Միևնույն ժամանակ` նրանք հերքել են վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե պատրաստվում են անջատել աղջկա կենսապահովման սարքերը:

 

Հունվարի  31-ին 21-ամյա Բոբի Քրիստինային անգիտակից վիճակում, ըստ երևույթին` թրմադեղերի ազդեցության տակ հայտնաբերել էին լոգարանում: Երեք տարի առաջ նույն օրերին, նույն հանգամանքներում մահացած էին գտել նրա մորը՝ լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնին. այս համընկնումները մամուլում շահարկումների պատճառ էին դարձել: