Հայաստանի բարձրլեռնային վայրերում սկսվել են ռուսական ռազմակայանի հացթուխների հավաքները
Հայաստանի «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրներում սկսվել են ռուսական ռազմակայանի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների զինվորական հացթուխների հավաքները:
«Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ պարապմունքների ընթացքում երիտասարդ հացթուխները կյուրացնեն նոր կատարելագործված բաղադրատոմսերով հացի թխման մեթոդիկան՝ հարմարեցված են բարձրլեռնային պայմաններին:
Դաշտային պայմաններում ծովի մակերևույթից 1500 – 2200 մետր բարձր տեղանքում մթնոլորտային ցածր ճնշման պատճառով աղից, ջրից, խմորիչից և ալյուրից Էկոլոգիապես մաքուր խմորեղենի թխման առանձնահատկությունը սովորական նորմայից 75 տոկոսով խմորիչի պարունակության նվազեցումն է, ինչն ապահովում Է հացի ավելի նվազ փխրունությունը:
Ուսումնական պարապմունքների ընթացքում կկազմվեն զինվորական հացթուխների ջոկեր: Այդ ստորաբաժանումները կկարողանան օրական թխել ավելի քան 1,5 տոննա թարմ հաց, ինչը կապահովի Հայաստանի Հանրապետության ռուսական զինավարժարաններում վարժանքներ անցնող մինչև 2 հազար զինծառայողների սնունդը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորական հացթուխների վարժանքը կավարտվի կտրտված տեղանքով 100-կիլոմետրանոց ռազմերթով, դաշտային մեքենայացված հացի գործարանների ծավալմամբ և դրանք հացաբուլկեղենի թխմանը պատրաստելու նորմատիվների հանձնմամբ:










