Բուլղարիայի վարչապետի օդանավը չի կարողանում վայրէջք կատարել Սոֆիայի օդանավակայանում
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին տեղափոխող օդանավը չի կարողանում վայրէջք կատարել Սոֆիայում: ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ ԶԼՄ-ների տվյալներով` պատճառը օդանավի շասիի հետ կապված խնդիրներն են:
БГНЕС-ը, մասնավորապես, մատնանշում է իր աղբյուրին, ով պաշտոնյայի հետ գտնվում է միևնույն օդանավում:
Խոսքը կառավարական օդանավի մասին է, իսկ վայրէջքի վայրը Սոֆիայի օդանավակայանն է: Այժմ օդանավը պտտվում է օդանավակայանի տարածքում:










