Երևանի սրճարաններից մեկի մոտ հայտնաբերել են «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով

12:07 • 11.02.15

Փետրվարի 10-ին` ժամը 19:15-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ալեք Մանուկյան փողոցի սրճարաններից մեկի  մոտ նռնակ է թողնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։


Մեկնած  օպերատիվ խումբը Ա.Մանուկյան փողոցի թիվ 10 հասցեում գործող   սրճարանի հարևանությամբ գտնվող մանկական խաղալիքներից մեկի մոտ հայտնաբերել են «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով:


Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: