Costa Concordia-ի նավապետը լաց է եղել դատարանում
Աղետի ենթարկված Costa Concordia նավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն լաց է եղել նավաբեկության գործով դատարանի նիստի ժամանակ, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Corriere Della Sera-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դատախազները Սկետինոյի համար 26 տարի են պահանջում: Նրան համարում են նավաբեկության միակ մեղավորը:
Սկետինոն լաց է եղել իր վերջին խոսքի ժամանակ: «Ես մեղադրվում եմ զոհերի նկատմամբ կարեկցանքի բացակության համար: Ցույց տալ իմ հուսահատության աստիճանը՝ ես դա չեմ արել»,- հայտարարել է Սկետինոն:
Նավապետի խոսքով՝ նա հայտնվել է ԶԼՄ-ների ուժեղ ճնշման տակ և «մահացել նավաբեկության 32 զոհերի հետ միասին», քանի որ իր վիճակը «դժվար է կյանք անվանել»:
Դատարանի վճիռը հայտնի կդառնա փետրվարի 11-ի երեկոյան կամ փետրվարի 12-ի ցերեկը:










