Բերման է ենթարկվել փաստաթղթեր, կնիքներ, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծողը
Փետրվարի 11-ին` ժամը 01:50-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Դավիթ Ա.-ն, ով 2014 թ. դեկտեմբերի 4-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։










