Էրդողանը կայցելի Ռուսաստան. ՌԴ-ում Թուրքիայի դեսպան

13:41 • 11.02.15

Թուրքիայի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան կկայանա Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում՝ 2015 թվականին:

 

Այդ մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յըրդըմը:

 

«Նախագահ Էրդողանի այցը նախատեսվում է նիստի շրջանակներում, որը 2015-ին տեղի է ունենալու Ռուսաստանում»,- ասել է դեսպանը:

 

Նա հավելել է, թե չի բացառում, որ Էրդողանը Ռուսաստան նաև այլ այցեր կկատարի: Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի տոնակատարությանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Թուրքիայի նախագահին, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել:

 

Դեսպանը նշել է, որ Էրդողանի բոլոր այցերի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի հետ: