ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեկնում են Ֆինլանդիա՝ խորհրդակցությունների

15:57 • 11.02.15

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնում են Հելսինկի՝ խորհրդակցությունների։ Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և մենք այսօր ժամանում ենք Հելսինկի՝ խորհրդակցությունների: Անհամբեր սպասում եմ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը»,- գրել է ամերիկացի համանախագահը: