Lufthansa-ին պատկանող ավիաընկերության օդաչուները երկօրյա գործադուլ կանեն

14:33 • 11.02.15

Lufthansa ավիակոնցեռնի Germanwings դուստր ընկերության օդաչուները հայտարարել են, որ գործադուլ են անելու փետրվարի 12-ին և 13-ին, որն ուղղված է լինելու վաղաժամ թոշակի անցնելու դեպքում պայմանների բարելավմանը, գրում է rg.ru-ն։

 

Արհմիության ներկայացուցիչ Յորգ Հանդվերգն ասել է, որ այս շաբաթ արհմիության ներդրած ջանքերը հաջողության չեն հասել, և Lufthansa ընկերությունը կրկին ցուցադրում է, որ չի ցանկանում համաձայնության գալ, ինչի համար էլ պատասխանատվություն է կրելու հետագա գործադուլների համար։