Կիևը, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն նախնական հրադադարի երաշխիքներ են տվել. ԶԼՄ-ներ

14:16 • 11.02.15

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները և Կիևը նախնական հրադադարի երաշխիքներ են տվել, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին:

 

«Կարող եմ ասել, որ երեկ կողմերին իսկապես հաջողվել է պայմանավորվել կրակը դադարեցնելու և զենքերը հեռացնելու մասին: Կիևն իր կողմից տվել է համապատասխան երաշխիքներ, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչները նույնպես հայտարարել են իրենց պատրաստակամության մասին»,- հայտարարել է աղբյուրը:

 

Բացի այդ՝ կոնտակտային խումբը մշակել է հրադադարի և զենքերը հեռացնելու մասին նախնական պայմանավորվածություններ: